«Ո՞րն է իրական հայրենասիրությունը, դրոշ վառե՞լը, թե՞ Արթուրի պես հայկական հաղթանակը բոլորի աչքը մտցնելը».Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյանը գրում է.

🇦🇲ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ
ու կրկին չեմպիոն 🥇
Արթուր Դավթյանը Թուրքիայում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ հենացատկ վարժությունում գրավելով առաջին տեղը։
Հ.Գ. մեր դրոշը ոչ ոք չվառեց, իսկ Արթուրն իր ֆանտաստիկ ելույթով ընդհակառակը, հայկական եռագույնը բոլորից վեր պահեց։
Կհարցնեք, ո՞րն է իրական հայրենասիրությունը, դրոշ վառե՞լը, թե՞ Արթուրի պես հայկական հաղթանակը բոլորի աչքը մտցնելը։
Իմ խորին համոզմամբ երկրորդը։
Թեպետ… ճաշակի հարց է։
Արթուրն է հերոս, քանի որ եռագույնը ծածանում է թշնամու հողում, անվախ մարտիկի պես։ Երևանի կենտրոնում հերասանալ ամենքն էլ կարող է։ Իսկ Արթուրը էդ անում է այնտեղ, որտեղ միջավայրը թշնամական է, վայրի ու ոչ անվտանգ։ Ինքն է Հայաստանի համար եզերքներ ու հորիզոններ բացողը։
Մնացածը մանր բաներ են։
ԿԵՑՑԵ՜Ս, ԵՂԲԱՅՐ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ