Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց Արմեն Տեր-Սահակյանի գործով դատարանի որոշումը։
Դատարանը բավարարեց Տեր-Սահակյանի պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանի և նրա ներկայացուցիչ Արտակ Գալստյանի բողոքը։
Որոշմամբ արձանագրվեց, որ ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի կողմից 2019 թ. հունվարի 11-ին կայացված թիվ 4 որոշման համար հիմք հանդիսացած զեկույցներով թույլ է տրվել Տեր-Սահակյանի իրավունքների խախտում։
Որոշմանը Տեր-Սահակյանը արձագանքեց հետևյալ կերպ. «Կյանքում առաջին անգամ ճիշտ վճիռ կայացվեց» և «Կեցցե՛ արդարությունը, ապրի՛ Նիկոլը»։
տեսանյութը` a1plus