ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1684-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:
Վարչապետի որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում Արթուր Հովհաննիսյանին փոխարինում է Վիգեն Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնում Արմեն Փամբուխչյանին փոխարինում է Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին՝ Լուսինե Առաքելյանը:
Վարչապետի ստորագրած որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1684-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Արթուր Հովհաննիսյան – ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Վիգեն Քոչարյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Արմեն Փամբուխչյան – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Գեղամ Վարդանյան – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ» բառերով.
3) «Հովհաննես Հովհաննիսյան – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Լուսինե Առաքելյան – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով»: