«Դուք հերոս չեք.հերոսները հայկական բանակում են…».Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի գրառումը.

Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ, լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման:

Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են…

Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:

Տղերքը, ովքեր ցրտին ու շոգին իրենց կամքն են կոփում:

Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում:

Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին` հանուն հայրենիքի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ