ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի գրառումը.
Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ, լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման:
Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են…
Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:
Տղերքը, ովքեր ցրտին ու շոգին իրենց կամքն են կոփում:
Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում:
Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին` հանուն հայրենիքի: