«»Ճշտի ձիզայներ» լածիրակը վստահ է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել 31-ամյա պետության մեջ, պատրաստվել էր վաղորոք, եւ արել այն, ինչ արեց».Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ճշտի ձիզայներ» լածիրակը վստահ է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել 31-ամյա պետության մեջ, պատրաստվել էր վաղորոք, եւ արել այն, ինչ արեց, իսկ հետո էլ ինքն իրենից գոհ՝ ավարտուն էշության մի մեծ չափաբաժին տիրաժավորել իր լայվով, որ իր ավարտուն էշության վրա այլեւս ոչ ոք չկասկածի։ Պրոբլեմը դա չէ։ Մարդկանց մեջ ի՞նչն է շատը։ Այո, այդ ավանդական արարածը, քանզի հակառակ դեպքում դրանք կարմիր գրքում կլինեին, այլ ոչ թե շատ այլ ոլորտներում, այդ թվում՝ դիզայնի։ Գինն էլ կլիներ միլիոն, այլ ոչ թե առյուծներին դրանցով կկերակրեին։
Պրոբլեմ այլ է, այն էլ մեկը չէ, այլ հինգը։
Նախ, էդ ո՞նց հանգեցիք որոշման, որ հենց այդ լածիրակը պետք է յուր դիզայնով՝ Հայաստանում կայանալիք առաջնությանը պատվի հարկատուներիս հաշվին, ու հետո էդքան հետը «տվել-առել եք», ու չե՞ք հասկացել, թե՞ ինչ կարգի նաֆարի հետ գործ ունեք, որ հետո էլ պահպանության «կորդոնը» անցնում, գալիս նստում է ղեկավարության հետ նույն սեկցիայում։
Երկրորդը, լավ, էս անգամ անվտանգությունը դրոշ վառելը «փուստ» տվեց։ Կա՞ երաշխիք, որ նման մոտեցումների պարագայում «փուստ» չի տա մի ուրիշ, ասենք, էս կարգի «ձիզայների» կամ այլ «անփոխարինելի» մի ռոմանտիկ լածիրակի, որը հետը զենք կամ պայթուցիկ կանցկացնի հսկվող տարածք՝ համապատասխան հետեւանքներով։ Ճիշտ եք, չկա երաշխիք։
Երրորդը, լավ գիտակցելով, որ մասնակցում են ադրբեջանցիները, մեծ թվով թուրքեր, կան բազմաթիվ զգայուն հարցեր, որոնք առնչվում են պետական եւ ազգային արժանապատվության հետ, քանզի մենք «պատի ծակից չենք դուրս եկել», բա «լրացուցիչ միջոցառումներ» ասվածն ինչի՞ մասին է, եթե ոչ էսօրվա։ Այսինքն, մի «ռոմանծիկ» լածիրակ կարող է իր սեւեռուն «մտքի» արգասիքներով պետության եւ երկրի «գլխին սարքել» ինչ ուզի, որքան ուզի, ու դա ստացվի՞։ Այսինքն, մի անշուն գեղ ա, ու ամեն մի «ձիզայներ» սենց անփետ ման է գալու՞։ Ու սա նորմալ է՞։ Լո՞ւրջ։
Չորրորդը, ամենամտահոգիչը, այն է, որ սա «լոկալ» մի էշություն չէ։ Սա արդյունք է տասնամյակներով տեւող՝ հումանիտար գիտելիքի, բարոյական, քաղաքական, քաղաքացիական հասունության խայտառակ դեֆիցիտի, որը բուծել են մեր «գեղի ֆաշիստի» ուղեղով «պատմաբանները», տգետ «դասատուները», գետտոյին վայել «ճշտի» եւ «թասիբի» քրեական ընկալումները եւ «նորմերը»։ Տեսեք, թե ի՜նչ հրճվանքով են արձագանքում մի քանի «կուսակցության» չափահաս կոնտինգենտ, ինչպես են ձեռքները (կամ դեմի ոտերը) շփում մի քանի տասնյակ «երեւելի» «քաղաքական գործիչներ», որոնք քսան տարի «ղեկավարել են» երկիրն ահա այս աստիճան բացակայող բեյնով։ Մանավանդ այս ավանակ արարքին «հոգեհարազատ»՝ կարմրատռուսիկ օղռաշ խալխը, իրենց բառիգներով, կավատներով, մեջքից կրակող մարդկային թերմացքով։ Եվ «զարմանալի» է, որ իրենց հրճվանքի մեջ համերաշխ են մեր ներսում «ռուսական գՁի» ջատագով մեդիախաժամուժը եւ ալիեւյան մեդիահարեմի գյադագյուդեն։
Եվ հինգերորդը, ավելի աշխարհահայացքային, կենսափիլիսոփայական․․․ Հայրենասիրությունը մարդկային որակներից՝ ամենավեհերից մեկը լինելով, չի՛ կարող միատեղվել կենցաղային «դիշովկայի», լածիրակի, մուխանաթ մունդռիկի եւ տարրական սակավամտի եւ անդաստիարակի, պետության մեջ ապրող ու պետությունը քրջի բազարից չտարբերող, ագրեսիվ չուռկայի, մտքով ու հոգով անտերուդուս բոմժի որակների հետ։ Դա բնությունն է բացառում, ինչպես, ասենք, «եռման սառույցի» գոյության հնարավորությունը։
Սա էլ կանցնենք, չվհատվեք։ Սրանք դինոզավրերի նման կվերանան որպես դաս, քանզի անկենսունակ եւ անմեղսունակ են։ Մեր խնդիրն է՝ ջրբաժան անցկացնել մեր եւ նրանց միջեւ, թող իրենց հոգու քյամբախներում ինքնահրճվեն, ինքնաբավարարվեն որքան ուզում են, բայց, ԲԱՅՑ՝ հասարակությունից եւ քաղաքականությունից այլեւս ԴՈՒՐՍ, մերժված եւ թշվառ, իրենց տեղն իմանալով, իսկ երբ «բան խառնեն»՝ տեղները վճռականորեն ցույց տալով։
Մե՛ր ուզածով է լինելու, ոչ թե սրանց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ