«ՀՀԿ-Ն Նիկոլի թրաշով զբաղվելու փոխարեն թող զբաղվի Սերժով». Ալեն Սիմոնյան

Շարմազանովն  զբաղվում է Նիկոլի Փաշինյանի փայտիկը մեկնաբանելով։

Այսօր՝ նոյեմբերի 22–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ–ական պատգամավորի կարծիքին  այսպես արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ–ական Ալեն Սիմոնյանը։

«Աշոտյանն էլ ձողն է մեկնաբանում, այսինքն, մեկը փայտիկն է մեկնաբանում, մյուսը՝ ձողը։ Այս ֆորմատով նրանք շատ ու շատ ասելիք կունենան մեր ժողովրդին։

Թող իրենք իրենց ասելիքը ժողովրդին ասեն ու այն մարդկանցով, որոնք կարծում են՝ ձախողվել է այս Կառավարությունը, թող երթ անեն, ինչո՞ւ չեն անում։ Եկեք դուրս գանք փողոց ու տեսնենք՝ ինչքան մարդ է կիսում պարոն Աշոտյանի կարծիքը։

Բերեք Բաղրամյան պողոտայով իջնենք, տեսախցիկների առջեւ տեսնենք՝ ինչ կասի ժողովուրդը՝ ի պատասխան պարոն Աշոտյանի գաղափարների»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ