«Մտա ֆեյսբուք պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն անդրադարնել է քիչ առաջ համացանցում տարածված այն ինֆորմացիային, որ նրա հանդեպ կիրառվել է խափանման միջոց և կատարել է հետևյալ գրառումը.

Մտա ֆեյսբուք պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել: 

Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։

Ինչպես պայքարել եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։

Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով…

Սիրում եմ բոլորիդ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ