Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում գտնվող՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանն իր նախաձեռնությամբ քննել է Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի հարցը։

Վերջինիս կալանավորման ժամկետը լրանում է 2023 թվականի ապրիլի 18-ին։

Մեղադրող դատախազը առաջարկել է խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով, սակայն դատարանը բավարարել 2 ամիս ժամկետը։

Այսպիսով, դատավորը դեռևս կմնա կալանքի տակ:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սույն թվականի ապրիլի 27-ին:

Հիշեցնենք, որ դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 19-ին, կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողին» առնչվող գործին։ Նույն գործով մեղադրվում է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, օժանդակել է դատավորին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում: Նա նույնպես կալանավորված է:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ