«Եթե չլինեին Ծառուկյանն ու իր ունեցվածքը, չգիտես՝ որտեղ կլինեին ԲՀԿ անդամները». այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նաիրա Զոհրաաբյանն անդրադարձավ ԲՀԿ-ի առաջարկած նախագծին, որը ենթադրում է, որ նոր բանակ զորակոչված տղաները առաջին մեկ տարում չպետք է ծառայություն անցկացնեն առաջնագծում.
«Այսինքն, երբ մենք խոսում ենք զինվորների մայրերի, ծնողների հետ, երբ առաջնագծում կանգնած երեխաներն ասում են՝ սատարեք մեզ, բերեք նախագիծը եւ մի տիկին այստեղ ասում է, որ նախագիծն անհեթեթ, է սա խոսում է ձեր քաղաքական դաստիարակության, ձեր քաղաքական վարքագծի բացակայության մասին:
Մի եղեք այդքան մեծամիտ, ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, եւ եւս 1-2-ին, որ դուք այսօր այստեղ ուղղակի նստած եք զուտ պատահականորեն»: