«Զարմանալիորեն, Ալիևը ճիշտ է». Արտակ Բեգլարյան

Բռնապետ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին ասել է, որ Բալկաններում ընդունված տարբերակը կարող է լավ օրինակ լինել նաև կովկասյան հակամարտությունների կարգավորման համար:

Այդ մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով.

«Զարմանալիորեն, նա ճիշտ է, քանի որ:

1. Կոսովոն ստացել է միջազգային ճանաչում, մասնակցություն, անվտանգության երաշխիքներ և մեծ աջակցություն։
2. Պատժվում են բռնապետներն ու պատերազմի հանցագործները։
3. Երկրների ղեկավարները ազնվորեն ձգտում էին կարգավորման/ խաղաղության և այլատյացության քաղաքականություն չէին վարում։

Ես ուզում եմ հավատալ, որ այս պարոն պացիֆիստն ու հումանիստը հենց այդ փաստարկներն են նկատի ունեցել»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ