Այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժամին տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ պետք չէ դավադրություններ փնտրել.
«Ցեմենտ արտադրող ընկերությունների ղեկավարների ու սեփականատերերի հետ հանդիպումը թաքուն չի եղել, թաքուն ԱԺ-ում չեն հանդիպում, բացեիբաց հանդիպում ենք ու հանդիպելու ենք»:
Նա անդրադարձավ այն հարցերին, որ հենց ինքը պետք է պատասխան տա ու ժողովրդին ասի, թե ով է ժողովրդի թշնամին:
«Մեր որոշումները պայմանավորված են բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով, ոչ թե առանձին բիզնես խմբերի շահերով»,- հավելեց նա։