«Մենք ինքներս այլևս մեզ հաշիվ չենք տալիս, թե այս անսահման տարածության մեջ ինչ հիմարություններով մեր գլխին ինչ ենք սարքում».Ստյոպա Սաֆարյանը լուսանկարներ է հրապարակել

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել,որոնց կից գրել է.

Թվիթերում վակխանալիա է. ադրբեջանցի օգտատերերը լայնորեն, անգլերեն, լավ փաթեթավորված շրջանառում են այսօրվա հայտնի տեսանյութն ու լոսանկարները’ ծաղկեցված, գունավորված։ Ու քանի որ քանակապես իրենք մի քանի պատիկ գերազանցում են մեզ, ունեն ավելի վաղ ձևավորված ու ավելի մեծ լսարաններ, թուրք և վճարված այլ օտարազգի ինֆլուենսերներ, էֆեկտները պատկերացրեք… Բայց սա միակ արդյունքը չէ հօգուտ իրենց. «ադրբեջանցիների հանդեպ հայկական ֆաշիզմը» հիմնավորելուց զատ նրանք մեր այդ պաս տրված դիսկուրսով ստվերում են թողնում նաև Տեղ գյուղի մոտ իրենց ագրեսիայի մասին մեր հայկական դիսկուրսը, դեհ Լաչինի փակ լինելու մեր դիսկուրսն էլ չասած…

Ու այդ բաթլներում բացարձակ չես տեսնում այն ֆեյսբուքահերոսներին, որոնք այսօր իրենց պատառոտում էին, թե լավ են արել, որ տեսանյութն ու լուսանկարները տարածել են։ Ազնիվ խոսք, թվիթեր մտնելիս ու դուրս գալս 5 րոպե էլ չտևեց… Արդեն էլ պայքարելու մոտիվացիա էլ չեն թողել, երբ մենք ինքներս մեզ հաշիվ չենք տալիս, թե այս անսահման տարածության մեջ ինչ հիմարություններով մեր գլխին ինչ ենք սարքում…

Այ հիմա մարտադաշտը ձերն է, աղջիկներ ու տղաներ։ Դե որ լավ եք արել, ճիշտ եք արել, գնացեք այնտեղ շարունակեք ձեր արած լավն ու ճիշտը պաշտպանել…

Տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանները պարտադիր դրել են տեսանյութը, միջազգային դատապարտման կոչ արել, իսկ դիտումները մի քանի տասնյակ հազարներ են… Սա միայն ԱԳՆ մասով…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ