Մեկ տասնյակից ավելի կանայք Ժերար Դեպարդյեին մեղադրում են իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար

13 կին ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին մեղադրում են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։

Mediapart-ի փոխանցմամբ՝ տուժողները պնդում են, որ Դեպարդյեն իրենց շոշափել է, ձեռքերը մտցրել ներքնազգեստի մեջ և անպարկեշտ արտահայտություններ արել իրենց հասցեին։ Ըստ կանանց՝ դա տեղի է ունենում նկարահանման հրապարակներում և հասարակական վայրերում վերջին 20 տարիներին։

74-ամյա Դեպարդիեի փաստաբանը ասել է, որ իր պաշտպանյալը «պաշտոնապես հերքում է բոլոր մեղադրանքները»։

Ավելի վաղ կանադացի դերասանուհի Շառլոտ Առնոլդին մեղադրել էր դերասանին իրեն բռնաբարելու մեջ։ Նա հայտարարել էր, թե իրեն բռնաբարել են 2018 թվականին Փարիզի Դեպարդյեի տանը։ Այդ ժամանակ նա 22 տարեկան էր։

Mediapart-ին հարցազրույց տված տասներեք կանանցից ինը մեղադրել են 74-ամյա դերասանին սեռական ոտնձգությունների մեջ, մասնավորապես՝ ֆիլմերի և հեռուստաշոուների նկարահանման հրապարակներում։

Սառա Բրուքսը 20 տարեկան է եղել, երբ 2015 թվականին ծանոթացել է դերասանի հետ Մարսելի նկարահանման հրապարակում։ Նա Mediapart-ի լրագրողներին ասել է, որ Դեպարդյեն ձեռքը մտցրել է իր շորտի մեջ՝ «տարօրինակ մռնչոց արձակելով»։ Նրա խոսքով՝ ինքը «մեկ անգամ հանել է ձեռքը», սակայն դերասանը կրկին նույն կերպ է վարվել՝ փորձելով «դիպչել իր հետույքին»։ Նշվում է, որ «Մարսել»-ի երկրորդ եթերաշրջանի նկարահանման հրապարակում աստղը «շոյել է» 47-ամյա դերասանուհու ազդրը։

Փարիզի դատախազությունը չորեքշաբթի AFP-ին հայտնել է, որ դերասանի գործողությունների վերաբերյալ «ոչ մի նոր բողոք չի ստացել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ