Ակցիայի մասնակից զոհվածների ծնողները գիշերը զբաղվել են հարբեցողությամբ, առավոտյան շշեր են հայտնաբերվել

Դեռևս երեկվանից՝ ապրիլի 13-ից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 24-ժամյա նստացույց էին հայտարարել՝ փակելով Մամիկոնյանց փողոցը։  Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին իբրև թե  մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Ուշագրավ էր, որ  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին միացել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանն ու Քրիստինե Վարդանյանը: Ինչն արդեն իսկ  վկայում է նրա մասին, որ զոհված զինծառայողների ծնողներին տրվում են հստակ ուղերձներ, իսկ նրանց ակցիան համակարգվում է Ռոբերտ Քոչարյանի դաշինքի կողմից։

Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ Մյասնիկյան փողոցում  գիշերը զոհված զինծառայողների ծնողները զբաղվել են հարբեցողությամբ, հարևան շենքերի բնակիչները անգամ բարձր ծիծաղի ձայներ են լսել,  իսկ առավոտյան դատարկ շշեր են հայտնաբերել աղբամանի մոտ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ