Կարաք գնաք իմ կառույցներում հարցնեք, ինչ պարոն Անանյանը (նկատի ունի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին-խմբ) եկել է պաշտոնի, ոչ թե մի օր, 10 օր, այլ ամբողջ ուղղությունը Ծառուկյանն է:
Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե նոր իշխանությունների օրոք ՊԵԿ-ի աշխատանքն ինչպես է գնահատում:
«Ես էլ ասել եմ՝ բոլորը օրենքի առաջ հավասար են, ստուգում եք ստուգեք, ինչքան ուզում եք ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս:
Վերջը այդ ստուգումներն ավարտվելու են եւ Ծառուկյանը բոլոր լրագրողներին հավաքելու է եւ կետ առ կետ դոկումենտալ ասելու է, որ բոլորին պարզ լինի, թե ՊԵԿ-ի աշխատանքը, մոտեցումը, թե ում են ստուգում, ում չեն ստուգում, ինչ են ուզում»,-ասաց Ծառուկյանը: