ԿԳՄՍՆ թանգարանների և արգելոց-թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կդառնա անվճար

Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։

Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։ Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ