«Ակնհայտ է, որ դրական աշխատանքներ են կատարվել». Սեյրան Օհանյանը ԶՈՒ-ում ընթացող աշխատանքների վերաբերյալ

«Գլխավոր շտաբի պետը և ԱԱԾ սահմանապահ զորքերի գնդապետը ներկայացրին իրավիճակը Տեղ գյուղի շրջանում։ Քննարկվեցին զինված ուժերի և այլ ուժերի հետ կապված հարցեր։ Քննարկվեցին ՀՀ զինված ուժերի մարտունակության, կարողությունների վերականգնման ուղղված հարցերը։ Ակնհայտ է, որ դրական աշխատանքներ կատարվել են»,–@ArmeniaSputnik-ի թղթակցին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով թերություններին նա նշեց, որ ԳՇ պետը դիվանագիտական և քաղաքական մի շարք հարցերի չի տիրապետում և դա քաղաքական իշխանության բացթողումներից է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ