«Իզմիրլյան»-ը կաջակցի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը ստորագրել են դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:

Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:

Կողմերը պայմանագիրը կնքել են՝ գիտակցելով քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հայրենիքի պաշտպանների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման կարևորությունը, նրանց կողքին կանգնելու և բնականոն կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը:

Համաձայն պայմանագրի՝ «Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շարունակական իրականացմանը:

Ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:

Այս նախաձեռնության հիմքում ընկած է հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարողությունների և հմտությունների բացահայտումն ու դրա հիման վրա հնարավորությունների ստեղծումն իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ