ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՈՐՈՇ ԾՆՈՂՆԵՐ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՈՒՂՂՈՐԴՎՈՒՄ ԵՆ ԷԺԱՆԱԳԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ կամ 5-րդ շարասյան ականջները կրկին երևացին

Հետպատերազմական շրջանում բոլորս ականատեսը եղանք, թե ինչպես մեր որոշ հերոս տղաների ծնողներ հայտնվեցին քաղաքական տարբեր էժանագին ուժերի հորձանուտում ու ակնհայտ քաղաքական ուղղորդումների մոլորության մեջ ընկած` հայտնվեցին ամենատարբեր քաղաքական շոուների կիզակետում:

Հավերժ փառքի ու խոնարհումի արժանացնելով նրանց որդիների սխրանքը` այնուամենայնիվ չենք կարող չբարձրաձայնել որոշ ծնողների քաղաքական ակնհայտ ենթատեքստեր ունեցող պահվածքը, որն արդեն իսկ վերածվել է շարունակ կրկնվող մի օրինաչափության` հատկապես առավել նկատելի դառնալով երկրի համար ամենաբարդ ու պատասխանատու պահերին` նրանց կողմից փողոց դուրս գալու ակցիաների տեսքով:

Անթաքույց կերպով արդեն բազմաթիվ անգամներ մեր հանրությունը նկատում է, որ երբ մեր երկրի սահմաններին իրավիճակը լարվում է, այս մարդիկ հայտնվում են մայրաքաղաքի տարբեր անկյուններում, պետական տարբեր կառույցների դիմաց` օրինակ Քննչական կոմիտեի վարչական շենքի հարթակում ու փորձում են այս-կամ այն քրեական գործի շահարկման ֆոնին` հանրությանը փոխանցել իրենց համար պատվիրատու հանիդսացող քաղաքական ուժերի մեսիջները` նրանց իսկ կողմից հովանավորող լրատվականների միջոցով:

Այդպիսի մի դեպք էլ տեղի է ունենում հենց այս պահին և ով զարմանք` դարձյալ Քննաչական կոմիտեի մուտքի մոտ… ու ակնհայտորեն այս մի ակցիան էլ համընկավ օրեր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպին…
Փաստորեն հենց որ երկրի սահմաններին լարվածություն է լինում, այս մարդիկ ստանում են իրենց քաղաքական հրահանգիչների պատվերն ու գալիս են շոուներ սարքելու և օրինակ կարող է հանկարծակի վրդովվեն ու մեկ էլ ըհըըըը հիշեն Եռաբլուրի դեպքն ու գան և ամենավերջին վիրավորանքների տարափ հղելով պետական պաշտոնյաների հասցեին` փորձեն իրենց քաղաքական շոուները բեմադրել, միայն թե քաղաքական պապաները ողջ կենան:

Դե ինչ… դիմավորեք, այս պահին կրկին քաղաքական թատերաբեմում են Գարիկ Գալեյանը, Արա Ռոստոմյանը, Սևակ Զաքարյանը, Լևոն Պողոսյանը, Աշոտ Պրազյանը, Արմեն Գալստյանը, Արսեն Ղուկասյանը, Վիգեն Ազատյանը և այլոք… նրանք թողած իրենց դարդն ու ցավը, ոտքերով տրորելով իրենց զավակների արյան գնով փրկված երկրի հեղինակությունը` կրկին ու կրկին շոուների կիզակետում են և ավելին իրենց հրապարակային ելույթներում 2021 թվականի ընտրությանը մասնակցած և գործող իշխանությանը ձայն տված 680000 քաղաքացիներին հրապարակային վիրավորում ու դասալիք են անվանում (դե մի արի ու ասա, տո՛ դասալիքը ձեր պապաներ հանդիսացող վայ ընդդիմադիրներն են և ոչ թե շարքային քաղաքացիները, ա՛յ անխելքներ):

Դե եկ, վարդապե՛տ ու մի խենթացիր…
Երկրի համար ամենաբախտորոշ պահերին կրկին իր գլուխն է բարձրացնում 5-րդ շարասյուն կոչվող համազգային տականքն ու կրկին փորձում է երկրի, ղեկավարության, ժողովրդի ու անգամ միջազգային հանրության ուշադրությունը շեղել մեր երկրի համար ամենակարևոր հարցերից և զվարճանալ իր իսկ արածով` նախկին կոռուպցիոն սխեմաներին վերադառնալու և իրենց աթոռները հետ բերելու միակ ու անկրկնելի մոլուցքով…

Հ.Գ. – Քաղաքական բեմահարթակում հայտնված հարգելի՛ ծնողներ, Ձեր երեխաները հայրենիքի նվիրյալներ են, իսկ Դուք` քաղաքական աղանդի զոհ… թողե՛ք, որ ձեր ազգանունները մնան միայն հերոսական ազգանուններ, այլ ո`չ էժանագին քաղաքական ակցիաներում ընդամենը ՄԱՍՍՈՎԿԱ ապահովողների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ