Միշելը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում ԵՄ ակտիվության պատճառը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բելգիական Soir թերթին տված հարցազրույցում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում իր ակտիվությունը բացատրել է նրանով, որ չի ցանկանում թույլ տալ Ռուսաստանին «իշխել ու տիրություն անել տարածաշրջանում»:

«Ես նախընտրում եմ, որ ինձ մեղադրեն չափազանց ակտիվ գործունեության, այլ ոչ թե անգործության համար»,— հավելել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Նա հավելել է, որ իր ու կառույցի մասին մասին միտումնավոր կեղծ կամ վատաբանող տեղեկություններ կարող են տարածել նրանք, ովքեր չեն ցանկանում ԵՄ-ն տեսնել որպես ուժեղ և անկախ խաղացող միջազգային ասպարեզում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ