Հայաստանը հայտ է ներկայացրել հաջորդ տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար

«Հայտ ենք ներկայացրել 2024թ. ծանրամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար». հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը. «Բոլոր այն ջանքերը, որոնք գործադրվել են Եվրոպայի առաջնությունը անցկացնելու համար, ունեցել են նպատակ՝ ավելի մեծ մրցաշար Հայաստան բերելու»։

Հարությունյանը նաև նշել է, որ առավոտյան ներկա է գտնվել Երևանում անցկացվող ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին. «Սա նույնպես մեծ իրադարձություն է։

Մենք նման իրադարձություն չենք ունեցել երկրում։ Իմ խոսքում ասել եմ, որ այն փորձը, որ ձեռք ենք բերել այդ տարիներին, թույլ է տալիս մեզ՝ անել արդեն ավելի մեծ միջոցառումներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ