«Հայտնաբերված ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը». Քաջարանի համայնքապետ

«Հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մոտ գտել են սպանված կապանցու հեռախոսը»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:

Հիշեցնենք, որ իրավապահները երեկ հայտնել էին՝ Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության դեպքի մասին։

Քաջարանի համայանքապետը հայտնեց, որ Կապանի սպանված բնակիչը հրազենային վնասավածքներ է ունեցել. «Հայտնի չէ, թե սպանությունը կոնկրետ երբ է տեղի ունեցել, բայց նրա մարմինը հայտնաբերել են երեկոյան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ