Ջանք չենք խնայել, որպեսզի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լինի լավագույնը․ Արայիկ Հարությունյան

Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը տարբերվելու է նման կարգի նախորդ առաջնություններից. բացման արարողության ժամանակ սպասվում են բազմաթիվ ու գեղեցիկ անակնկալներ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց մրցումների կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը վաստակելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Մենք պետք է ինչ-որ նորամուծություն առաջարկեինք, որպեսզի կարողանայինք Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնեինք։ Հիմա վստահ կարելի է ասել, որ մենք պատրաստ ենք մրցումների մեկնարկին ու անցկացմանը»,-նշեց Արայիկ Հարությունյանը։

Նա վստահեցրեց, որ Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը լինելու է լավագույնը եվրոպական առաջնությունների մեջ։ Անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպը ինչ ազդեցություն կունենա մրցումների վրա, ասաց` երբ Հայաստանում, անկախ ոլորտից, ինչ-որ խոշոր իրադարձություն է տեղի ունենում, դրանից առաջ սահմանին միջադեպեր են գրանցվում։

«Այդպես եղավ նաև Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ։Մեր հարևան երկիրը միշտ էլ փորձում է ինչ-որ կերպ խանգարել Հայաստանի առաջընթացին։ Իսկ մենք լրացուցիչ երաշխիքներ ենք տալիս ադրբեջանցի մարզիկներին Հայաստան ժամանելու համար»,- նշեց Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ