«Ստեղծեք վիճակ, որ միջազգային հանրության աչքերում թուրքից առանձնախպես չտարբերվենք ու ամեն անգամ մեր հակափաստարկները լսելուց հետո կամ բացահայտ ասեն կամ մտածեն՝ նույն սանրի կտորն եք».Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Ես որևէ այլ ազգի մեջ այսքան անբաշար, անգիտակից հատված չեմ պատկերացնում…. Մի հատ էլ խոշտանգելիս նկարեք ու տարածեք… Ու դա անում են նաև այն մարդիկ, ովքեր առավոտից երեկո գոչում են՝ ինչի չեն մեր ռազմագերիներին վերադարձնում, ինչի են մեր ռազմագերիներին խոշտանգում….
Ուղղակի էժանագին, ցեղային ինքնաբավարարվածություն…
Եվ ոչ մի սոցիալական պատասխանատվություն, ոչ մի բարձր քաղաքական գիտակցություն, հեռահար հաշվարկ, մտքի ստրատեգիական խորություն… Ու մարդիկ դիպլոմ ունեն, ուրիշների աչքերը երկու մատով հանում են ցանկացած հարցով…
Ինչ ասեմ, ստեղծեք վիճակ, որ միջազգային հանրության աչքերում թուրքից առանձնախպես չտարբերվենք ու ամեն անգամ մեր հակափաստարկները լսելուց հետո կամ բացահայտ ասեն կամ մտածեն՝ նույն սանրի կտորն եք….
Այսպիսի բարդակ….
Եվ ամբողջը մի քանի անպատասխանատու մարդկանց պատճառով…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ