Պատկերացնո՞ւմ եք` ձեր անպատասխանատու քայլի պատճառով ինչ իրավիճակում կարող են հայտնվել ադրբեջանական բանտերում պահվող մեր հայրենակիցները»․Մովսես Հարությունյան

Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Խայտառակություն.մի քանի անպատասխանատու անձինք, լայքը ամեն ինչից վեր դասող կայքեր(լրագրողներ) բռնել տեսանյութ են հրապարակել, թե ձերբակալելիս ոնց են ծեծում ադրբեջանցի զինվորականին։
Պատկերացնո՞ւմ եք` ձեր անպատասխանատու քայլի պատճառով ինչ իրավիճակում կարող են հայտնվել ադրբեջանական բանտերում պահվող մեր հայրենակիցները։
Կամ էլ հետո ո՞նց ենք միջազգային կառույցներից մեր զինվորների հանդեպ իրականացվող վայրագությունների դատապարտում պահանջելու, երբ մեր ձեռքով մեր դեմ հակափաստարկ ունենալու նման հիանալի առիթ նվիրեցինք Ադրբեջանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ