Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 11-ին տեղի ունեցած բախումների առնչությամբ Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հայտարարությանը և այն որակել «իրականությունը չարտացոլող»:
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ապրիլի 12-ի հայտարարությունը ի պաշտպանություն Հայաստանի՝ կապված Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված մեր դիրքերի դեմ ապրիլի 11-ին իրականացված սադրանքի հետ, չի արտացոլում իրականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել զերծ մնալ նմանատիպ հայտարարություններից. «Կոչ ենք անում Ֆրանսիային զերծ մնալ նմանատիպ հայտարարություններից, որոնք Հայաստանին մղում են հերթական սադրանքի և աջակցում ռևանշիստական ուժերին»: