Կասկադի մոտիվներով այգի կստեղծվի Նոր Նորքում

Կառավարության այսօրվա նիստում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց՝ ծրագրել են հիմնանորոգել Նոր Նորք վարչական շրջանի սբ․ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի այգին։

«Այս այգու առումով ամենահետաքրքիր մասն այն է, որ կասկադի կառուցում է լինելու՝ թամանյանական նախագծի մոտիվներով, մոտավորապես 1.4 հա տարածք կանաչապատվելու է»,– ասաց Ավինյանը։

Ըստ փոխքաղաքապետի՝ բարեկարգվելու է նաև սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակա տարածքը. այս ծրագիրը, ըստ նրա, քննարկվել է Մայր Աթոռում և վեհափառը տվել է իր համաձայնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ