«Մենք սպասում ենք, երբ ՀԱՊԿը կսկսի իր պարտավորությունները կատարել»․․․․ «մենք սպասում ենք, երբ են գելերը թարգելու գառ ուտել՝ փոխարենը խոտ ուտելու».Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նորմալ չէ, երբ մարդը գալիս է բժշկի մոտ, վատ է, հետազոտում են, իմանում են, որ ճիճու ունի, բայց որեւէ դեղամիջոց չեն նշանակում, այլ խորհուրդ են տալիս, ասենք, սպորտով զբաղվել, բայց ճիճուն պահել աչքի լույսի նման։ Տրամաբանական է, չէ՞, որ նորմալ չէ, որ ոնց որ թե սխալ հասցեով եք դիմել։
Եվ ուրեմն, թե բա «մենք մնում ենք ՀԱՊԿի անդամ»․․․ «մենք սպասում ենք, երբ ՀԱՊԿը կսկսի իր պարտավորությունները կատարել»․․․․ «մենք սպասում են, երբ են գելերը թարգելու գառ ուտել, այլ կսկսեն ուտել խոտ»։
Երբ թվարկում ենք Հայաստանի պրոբլեմները եւ խոսում ենք դրանց լուծման մասին, ապա որեւէ պրոբլեմի լուծում հնարավոր չէ, երբ լուծումը չի սկսվում ռուսներին այդ պրոբլեմի միջից հանելուց, որպես առաջին քայլ։
Առաջին հերթին է դա վերաբերվում բանակին, բանակային ռեֆորմին եւ բանակի վերազինմանը, ինչպես նաեւ սահմանների անվտանգությանը։
Սա այնքան պարզ բան է, որ դժվար է չհասկանալն այսքանից հետո, չհասկանալը հնարավոր է, երբ կամ ավարտուն բութ ես, կամ անհատակ սրիկա։ Դե, կամ էլ վախենում ես ռուսներին պրոբլեմի միջից հանես։ Բայց այստեղ էլ պրոբլեմ կա, քանզի ավելի վախենալու է նրանց պրոբլեմի միջից չհանելը եւ արդյունքում պրոբլեմի չլուծելը։ Ես արդեն դժվարանում եմ հասկանալ, թե քաղաքական որոշում ընդունելիս ինչպե՞ս կարելի է էս պարզ բանը հաշվարկի հիմքում չունենալ։
Մի խոսքով, ռեալ գործով զբաղվեք։ Կամ եկեք իրար խոստովանենք, որ պրոբլեմը լուծվելու շանս չունի։ «Սպորտով զբաղվելը» բան չի փոխելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ