«Անընդհատ երաշտ է լինելու»․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում խոսեց ջրի պակասի մասին։ Ըստ նրա՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում սրանից հետո անընդհատ երաշտ է լինելու։

«Ինձ զարմացնում է մոտեցումը, որ տարին ավարտվում է մի կերպ, ինչ-որ ձև գլորում ենք, հետո փետրվարի վերջերից նստում, նայում ենք երկնքին, տեսնենք՝ անձրև ավելի շատ կգա, թե չի գա, ջուրն ավելի շատ կլինի, թե չի լինի։ Եկեք արձանագրենք, որ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա։ Բոլոր կանխատեսումներն արված են, ջուրը լինելու է ամեն տարվանից պակաս, և ինչ էլ անենք՝ ճանապարհներ փակենք, հեղափոխություն անենք, սա այն դեպքն է, որ ջրի քանակը չի ավելանալու»,– ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ այս խնդրի վերաբերյալ պետք է փոխել առօրյա վերաբերմունքը՝ սկսած փողոցային ցայտաղբյուրներից․ «Փականներ պետք է դրվեն։ Ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր՝ կենցաղում, արդյունաբերության մեջ, ձկնարդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ։ Եթե ոռոգման, ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդնենք, մենք ունենալու ենք լուրջ պրոբլեմներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են», — շեշտեց նա։

Կառավարության ղեկավարը ընդգծեց՝ սուբվեցիոն ծրագրերից մեկով ջրի պակասի խնդիրը լուծելու համար Չիվա գյուղում իրականացվում է դեռ խորհրդային տարիներից կառուցված, բայց չօգտագործվող ջրամբարի վերանորոգումը։ Սակայն, նման ծրագրերը բավարար չեն և պետք է անցնել ջրի խնայողության ռեժիմի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ