Ինչ պայմաններով է Հայաստանը պատրաստ սահմանների դելիմիտացիային

«Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը»,- այսօր կայացած Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշեց՝ այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայունությունը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիյում. «Այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որը Ադրբեջանը կողմից շարունակվում է ի հեճուկս նաև Միջազգային դատական բարձրագույն ատյանի՝ արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացրած որոշման: Բայց դատարանի որոշումը չկայացնելու պարագայում կան նախանշված միջազգային մեխանիզմներ, և մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք այդ մեխանիզմների գործարկման վրա»:

Փաշինյանն ընդգծեց՝ ի հեճուկս բոլոր դժվարություններ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ և ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան բանակցությունները հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը:

«Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացմանը նախկինում մեր բարցրաձայնած սկզբունքների հիման վրա:

Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային Պրահայի և Սոչիյի վերը հիշատակված պայմանավորվածությունների հիման վրա»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ