ՀՀ նախկին ՄԻՊ-ը՝ նոր ՄԻՊ-ի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը երեկ ստանձնած Անահիտ Մանասյանին խոսք է ուղղել ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Հարգելի տիկին Մանասյան, ջերմորեն շնորհավորում եմ առաքելության ստանձնման առթիվ։

Վստահ եմ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան հաստատությունն ապահով ձեռքերում է՝ Ձեր մարդկային ու մասնագիտական արժանիքների, ինչպես նաև հաստատության ինստիտուցիոնալ կարողության՝ պրոֆեսիոնալ կանանց ու տղամարդկանց նվիրումի և աշխատանքի շնորհիվ։

Մաղթում եմ արգասաբեր աշխատանք, տոկունություն և մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության նպատակների իրակացում»։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել հունվարի 24-ին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Երեկ Ազգային ժողովն ընտրեց նոր Պաշտպանին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ