Հայաստանանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահամանյին գծի ողջ երկյանքով

«Դեպքի մանրամասնրին այս պահին չեմ անդրադառնում, որովհետև կարծում եմ հրապարակված տեսանյութը պատկերացում տալիս է տեղի ունեցածի մասին», այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպին:

«Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունիա յդ թվում մեր գնահատելու մեր գործողությունները պետական սահմանաի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»,- նշեց վարչապետը:

Վերջինս միևնույն ժամանակ արձանագրեց, որ նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում և 2022 թվականի հոկտմբերի 31-ին Սոչիյում կայացած հանդիպումների արդոյունքներով ընդունված հայտարարություններին:

«Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարծում եմ կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվումէ 1991 թվականի սահմանագիծը խոսքը Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանաի: Ահա այդ ասահմանը պետք է հարգվի արձանագրվումն է եվրամիության հայտարարության մեջ:

Դրանում ընդգծվում է այդ սահամնագծից երկու կողմերի զինված ուժերի ետ քաշումը ապահով հեռավորության վրա որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք»,- ասաց Փաշինյանը և հավելոց, որ Հայաստանանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահամանյին գծի ողջ երկյանքով. «Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից և նման գործողությունը բխում է վերը հիշատակված Պրահայի քառակողմ և Սոչիյի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանույթւոնից»:

Ըստ վարչապետի նման լուծմանը խոչնդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ