Նոր տեսակի ականանետերից են կրակել, ու ադրբեջանական մամուլը խառնվել է իրար․ Արամ Սարգսյան

«Նման հավասարազոր հակադարձում, ինչ երեկ է եղել, վերջին մեկ-երկու տարում չէր եղել։ Եթե սխալվում եմ, ՊՆ-ն թող ինձ ուղղի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի շրջակայքում տեղի ունեցած զինված բախմանը։

Ա․ Սարգսյանը վստահ է, որ այդ ժամանակ հայկական կողմը կիրառել է նաև անօդաչու թռչող սարք, որը եղել է հայկական արտադրության։ Պատմում է, որ այդ ժամանակ բանակցություններն ինչ-որ պահի հայհոյանքի են վերածվել, հետո՝ ձեռնամարտի։ Ու քանի որ ադրբեջանցիները քիչ են եղել, վախեցել են, որ կծեծվեն, փախել են։ Հետո օդ են կրակել, հետո արդեն՝ մեր զինվորների վրա, և իրավիճակը վերածվել է զինված բախման։ Իսկ Ադրբեջանին ամենաշատը զայրացրել է այն, որ երեկ տեղի ունեցածը նկարահանվել է, նրանք չեն պատկերացրել, որ այնտեղ տեսախցիկներ կլինեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ