Սայաթ-Նովա պողոտայում կենսունակությունը կորցրած թեղիները հատվում են. դրանք կփոխարինվեն այլ տեսակներով

Երևանի Սայաթ-Նովա պողոտայում կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն գնդաձև սոսիներով:

Այս պահին պողոտայում աշխատանքներն ընթացքի մեջ են, դեֆորմացված ծառերը հատվում են, որին հաջորդելու է փոխարինման գործընթացը:

Հիշեցնենք՝ կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման գործընթացը մեկնարկել է նախորդ ամսվանից ու շարունակվելու է Երևանի տարբեր հատվածներում:

Ավելի վաղ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը հայտնել էր, որ Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում կկատարվի Կաղնի ամառային ծառատեսակի հասուն տնկիներով լրացում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ