Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

Ապրիլի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Թոդ Ռոբինսոնին։

Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Մհեր Գրիգորյանը և Թոդ Ռոբինսոնը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ ոստիկանության բնագավառում և դատական համակարգում։

Կողմերը արձանագրել են նշյալ ուղղություններով հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ