Խոշոր վթար «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում. կան տուժածներ

Ապրիլի 13-ին՝ ժամը 02:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1985 թ․) բախվել է կայանած «GAZel» մակնիշի էվակուատորին (վարորդ՝ Տ. Ք., ծնված 1992 թ․)։

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ