Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ եւ Սարուխան գյուղերում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով, «Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի» կողմից իրականացվում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացրին «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից», Սարուխանի եւ Կարմիրգյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 375 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի կհասցվեն այս տարվա վերջերին։ Կարմիրգյուղում ջրատար ներքին ցանցը կառուցվում է 8,7, Սարուխանում՝ 2,8 կիլոմետր երկարությամբ։ 2023 թվականի ապրիլի 12-ի դրությամբ Կարմիրգյուղում ջրատար ցանցը կառուցվել է 1700, Սարուխանում՝ 1300 գծամետր երկարությամբ։

Կարմիրգյուղում ծրագրից կօգտվեն 280, Սարուխանում՝ 36 բաժանորդ։ Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատար ցանցում նվազագույնի կհասցվեն կորուստները, ցանցում կապահովվի բավարար ճնշում, բաժանորդները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ