Նազիկ Ավդալյանն ընդգրկված է ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ընդգրկված է ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարների կազմում:

Այս մասին Նազիկ Ավդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Այս անգամ Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը իմ մասնակցությունը կլինի ոչ թե որպես մարզիկ, այլ որպես միջազգային կարգի մրցավար։
Հաջողություն ցանկանանք մեր մարզիկներին և բոլոր մասնակիցներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ