Սպանվել է ԶՊՄԿ պահնորդը. դիտարկվում է կենցաղային հողի վրա սպանության վարկածը

Ապրիլի 12-ին սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Մեր տեղեկություններով, սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, որը Շղարշիկում պոչատար գնացող խողովակաշարի վրա էր աշխատում։ Շղարշիկը Կապանի թաղամասերից մեկն է:

Սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքներն անհայտ են։ Շղարշիկի այդ հատվածը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է եւ դեպքի վայրում թանկարժեք գույք չի եղել։

ԶՊՄԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ ավելացնելով, որ ընթանում են քննչական գործողություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ