Հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունի կայուն խաղաղության համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նախօրեին ՀՀ Տեղ գյուղում ադրբեջանական զինված հարձակման կապակցությամբ։

«Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից զոհեր ու վիրավորներ կան: Սա հիշեցնում է, որ սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և Կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։

Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։ Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված EUMA (ԵՄ) դիտորդական առաքելության գործողություններին։

Այն կշարունակի աշխատել Եվրամիության հետ միասին՝ ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի, երկխոսության և բանակցությունների շարունակման»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ