Ֆրենկ Փալոնը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնը երեկվա միջադեպը որակել է ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանք Հայաստանի դեմ։

Նա Twitter-ում գրել է․
«Ադրբեջանը բազմիցս ագրեսիայի չհրահրված գործողություններ է նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և գրեթե անհնար են դարձնում խաղաղությունը։

ԱՄՆ-ն պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ