«Կոռոպցիայի սխալ ընկալում կա, պատճառը պետական մարմինների դանդաղ աշխատանքն է». Խաչատուր Սուքիասյան

Կոռուպցիայի սխալ ընկալում կա, պատճառը պետական մարմիինների դանդաղ աշխատանքն է, որ չեն հասցնում սպասակել բիզնեսին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Բիզնեսը շատ լավ աշխատում է, այն կազմակերպությունները, որոնք գալիս են Հայաստանում աշխատելու, շատ գոհ են, սակայն, երբ պետք է գնան վարկ վերցնեն, որոշում կայացնեն, շինարարություն, բիզնես անելու կամ արտադրական հզորություն ստեղծեն, տարբեր մարմիններից կախված՝ պետք է տարբեր փաստաթղթեր ստանան, այստեղ խնդիր ունենք: Սովետական սոցիալիստական շատ մոտեցումներով վատ ժառանգությունը մնացել է»,- ասաց նա և նշեց, որ դեռևս երկրորդային փողոցներում լույսավորություն չկա: Նա նշեց, որ մեզ կփրկի թվայնացումը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստանում են այդպիսի ահազանգեր և օրենսդրական հանրային կառավարման ոլորտը պետք է բարեփոխեն այնպես, որ այդ խնդիրները լուծվեն: Չնայած դրան, նա նկատեց, որ վիճակը բարելավելու մղումը ակամայից բերում է վիճակն ավելի վատացնելուն:

Խաչատուր Սուքիասյանը կարևորեց, որ պետությունը բիզնեսի հետ աշխատի:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ