ՔՊ կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը համաձայն չէ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի այն կարծիքի հետ, թե Նիկոլ Փաշինյանը, մարզեր այցելելով, վարչական ռեսուրսի չարաշահում է թույլ տալիս։
Այսօր՝ նոյեմբերի 22–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նշանակման առաջին իսկ օրվանից մարզեր է այցելել, իսկ օրենքով քարոզչություն իրականացնելը չի արգելվում. անձը կարող է քարոզչություն անել ընտրությունների նշանակման հաջորդ իսկ օրվանից։
«Օրենքը չի արգելում որեւէ մեկին զբաղվել քարոզչությամբ, յուրաքանչյուր ուժ կարող է մինչեւ պաշտոնապես քարոզչության սկսվելը զբաղվել քարոզչությամբ, իսկ պաշտոնական քարոզչությունը հավասար պայմաններ ստեղծելու համար է»,– ասաց նա։
աղբյուրը` NEWS.AM