Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինչա՞ ձեզ թվումա, որ եթե Փաշինյանի կառավարումը չլինի, փոխարենը ուրիշը լինի, ալիևն ու պուտինը վախենալու են և իրենց ծրագրից հրաժարվեն։ Չէ, դուք իրոք անբուժելի եք, որ էդպես եք մտածում, ձեր գլխի հետ լուրջ խնդիր կա, հորդորում եմ` դիմեք համապատասխան մասնագետի։
Եթե ինչ-որ կերպ հնարավորա Հայաստանը պահել, ազատ անկախ հայրենիք ունենալ, ապա այսօր այս իշխանությունը անում է մաքսիմումը, սրանից ավել ոչ մի այլ ուժ չկա, որ այսօր, շեշտում եմ, որ ԱՅՍՕՐ կարող է անել..
Խոսքերով ես էլ կարող եմ շատ բան ասել, ցանկացած մեկը կարող է ասել, ասելուց հեշտ, մեկ էլ ասելն է։ Բայց հենց հասնեք գահին, կրեմլի բունկեռի առնետի սպառնալիքների չափի աստիճանը իմանաք, տեսնեք ու լսեք, նկատեք ներքին տականքների սպառնալիքների և թշնամու սադրանքների աստիճանը, նրանց գործակալների քանակի չափը, ապա մի ժամ հետո Սյունիքն էլ կհանձնեք, Հայաստան էլ կհանձնեք։
Էս իշխանությունը պարզապես շատ է ուշացրել, 2018 թ-ին, երբ ազգի 99% ը թիկունքին էր, այդ ժամանակ էր պետք առանց հապաղելու ռոբասերժական կլանին միանգամից ուղարկեր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, նրանց թալանը անհապաղ բռնագանձեր և ռուսական ռազմաբազաները ու ռուս սահմանապահներին հեռացներ Հայաստանից, անմիջապես դուրս գար ՀԱՊԿ-ից, ու թավիշ-մավիշ չաներ. միևնույն է` 44-օրյա պատերազմն անխուսափելի էր։
Բայց այլևս մոռացեք, որ կարող է մոտակա 100-տարում լինի այնպիսի ուժ, որի կողքը կհավաքվի ազգի 99% ը.. Ուստի ունենք այն ինչ ունենք, ու էլի Աստծուն Փառք, որ էս իշխանությունը կարողանում է դիմակայել ռուս ադրբեջանական պլանին և նրանց կողմից ՀՀ-ում աճեցրած 5-րդ շարասյանը։
Հուսանք և միմյանց կոչ անենք, որ ՀՀ-ժողովուրդը հնարավորինս ամուր կանգնի Փաշինյանի թիկունքին և նորից նրան ուժ և դուխ տա, որ 2018 թ-ին չիրականացրած սխալները այժմ իրականացնի..
Հակառակ պարագայում` ռուս ադրբեջանական յուրաքանչյուր սադրանքից հետո, երբ քիչ-քիչ հայ ազգը ՀՀ-իշխանությունից հիասթափվի և թշնամիները հասկանան, որ Փաշինյանը չունի հանրային մեծ աջակցություն, ապա հեշտ ու հանգիստ Հայաստանը կմասնատեն…
Հարգելի Ժողովուրդ, մարդկային կորուստները իրոք դառն են, բայց հայրենիքը պաշտպանելը, ազատ անկախ պետություն ունենալը, դա միշտ էլ թանկ է արժեցել և հազարավոր ու միլիոնավոր մարդկային կյանքեր է խլել.. Աշխարհն է այդպիսին, դարերով էլ այդպես է եղել։ Նայեք ոչ հեռու Ուկրաինային, նրանք յուրաքանչյուր օր ռուս ագրեսիայի պատճառով կորցնում են մոտ 100-150 մարդկային կյանքեր, բայց դիմակայում և պայքարում են ազատ, անկախ երկիր ունենալու համար։
Մի հուսահատվեք, մի պառակտվեք և մի տրվեք տականքների այն խոսքերին, որ եթե Փաշինյանը չլիներ, իրենք այժմ Մոսկվան և Բաքուն գրավված կլինեին.. Համբերություն բոլորիս և խաղաղություն..
Աշխարհում դժվար ժամանակներ են, որոշ ագրեսորներ փորձում են աշխարհակարգը փոխեն, բայց ոչ միայն չեն կարողանալու, այլ նաև իրենք են փլուզվելու և իրենց գործակալները ցմահ վերшնшլпւ են։