Արեգ Ավագյանը գրում է.
Մեր ընդդիմությունը մաքրեց Ալիևի երեսը, տարիներ շարունակ դավաճանության մեջ մեղադրելով Հայաստանի իշխանություններին:
Նկատե՞լ եք, որ ամեն սահմանային կրակոցից ոչ ոք էլ թշնամուն չի մեղադրում: Այնպիսի տպավորություն է, որ Ալիևը կապ չունի այդ հարձակումների հետ ու միակ մեղավորը Փաշինյանն ու իր թիմն են: Ինչ է սա, եթե ոչ ադրբեջանական պրոպագանդա:
Հասարակության ուղեղն էլ «լվացել են» այդ թեզով, ու հայը հային թուրք է է անվանում, մեղավոր է ՔՊ, մեղավոր է Փաշինյանը, բայց ոչ Ալիևը և իր արնախում ռեժիմը:
Ընդդիմադիրների ատելության քարոզը քրքրում է մեր երկիրը: Սթափվիր ազգ, մի թող ուղեղդ լվան, մտածի…