«Ոնց թաշկինակով քթներդ էիք փակել, պետք ա հեղափոխությունից հետո բերաններդ փակած լինեյիք». Կարեն Թովմասյան

Լրագրող Կարեն Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էսօրվա ԱԺ բազառը իմ համար շատ խորհրդանշական էր: Հեղափոխության նախօրյակին Լենա Նազարյանի ու Արարատ Միրզոյանի վառած ջահից ՎԱՏԱՑԱԾ ու քիթը դեմոնստրատիվ փակած տղեն էսօր հաշիվ էր պահանջում մի մարդուց, ով ինչ որ տեղ համարվում է նաև հեղափոխության գլխավոր սցենարիստներից մեկը:

Սա տեսակի պայքար ա, կոմֆորմիստների պայքարը ընդդեմ պրոգրեսիվների:

Այ տենց ոնց թաշկինակով քթներդ էիք փակել, պետք ա հեղափոխությունից հետո բերաններդ փակած լինեյիք պարոնայք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ