«Միսս Իտալիա» մրցույթը հայտնի է դարձել աշխարհով մեկ.և դրանում մեղավոր է 18-ամյա այս արտասովոր գեղեցկուհին

Իտալական հայտնի մրցույթի արդյունքներն ցնցել է ողջ աշխարհը։ 2018 թվականի եզրափակչի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերին։Երեք մրցանակակիրների թվում էր Կյարա Բորդին, որի մասին էլ այսօր կխոսենք։

Կիարա Բորդին ոտքը կորցրել է 13 տարեկանում՝ ընկնելով ավտոմեքենայի տակ: Նա 3 ծանր վիրահատություն է տարել:

Այժմ իր արտասովոր պրոթեզները աղջիկը մատուցում է որպես աքսեսուար: Նա հույս ունի, որ իր օրինակը կոգեշնչի շատերին, ովքեր իրենց ոչ լիարժեք են համարում:

Նա ակտիվ կենսակերպ է վարում, զբաղվում է սպորտով, նույնիսկ անվաչմուշկներ է քշում, հիմա էլ երազում է օրթոպեդ–վիրաբույժ դառնալու մասին։ Մոդելը խոստովանել է, որ մրցույթում մասնակցելու իր հիմնական նպատակը հաղթանակը չի եղել։

«Միգուցե ես ոտք չունեմ, բայց դուք սիրտ ու ուղեղ չունեք»,– ասել է Կյարան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ