«Ոռոգման ոլորտում իսկական վակխանալիա է տիրում». Նիկոլ Փաշինյան

«Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է:

Կառավարությունն արդեն 1.5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում: Մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք՝ ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա, ու հարցերը լուծվեն առանց նման որոշման:

Շատ բուռն քննարկումներ եղան, որոնց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ. կա որոշակի ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից կրկնակի փակուղային է կառավարության համար, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում էլ՝ այն քաղաքական, քաղաքացիական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարայի, և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք:

Ոռոգման համակարգում պետք է գնանք լրջագույն լուծումների, այդ թվում՝ կազմակերպչական բնույթի, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինպես մամուլում սիրում են շրջանառել Հայաստանի Հանրապետությունում «ջրային մաֆիայի» գոյությունը և եթե այդպես է, միանշանակ է, եթե «ջրային մաֆիան» գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ