«Այս նկարի գաղտնազերծված պատմությունը պակաս զարմանալի չէ». Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.

«Փոքր-ինչ տարօրինակ լուսանկար է, այնպես չէ՞. Դերասան Ազատ Շերենցը՝ ձիու վրա: Իսկ այս նկարի գաղտնազերծված պատմությունը պակաս զարմանալի չէ:

Պարզվում է՝ Շերենցը պիտի խաղար ռեժիսոր Էդմոն Քյոսայանի «Հուսո աստղ» («Մխիթար Սպարապետ») կինոնկարում ու պիտի մարմնավորեր Բայանդուրի կերպարը: Իսկ քանի դեռ ֆիլմի նկարահանման աշխատանքները չէին մեկնարկել, ռեժիսորը կարգադրել էր բոլոր դերասաններին պարբերաբար ներկայանալ Երևանի ձիարշավարան և օրը մի քանի ժամ տրամադրել ձիավարության հմտությունների յուրացմանը: Եվ ահա Շերենցն էլ՝ մյուսների օրինակով, պարապում էր՝ սկզբում «տանջելով» «Ֆրազյոր», ապա «Պամիր» անուններով նժույգներին:

Բայց ստացվեց այնպես, որ ինչ-ինչ պատճառներով Շերենցը դուրս մնաց կինոնկարի հիմնական դերասանական կազմից: Նրա դերը բաժին հասավ բեմադրող-նկարիչ Հրայր Կարապետյանին: Իսկ այդ օրերից իբրև հուշ պահպանվեց այս հիանալի լուսանկարը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ